26
01, 2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին:

Նախագահ Խաչատուրյանը ողջունելով նախարարին շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթել:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Վահե Հովհաննիսյանը նախագահին է ներկայացրել տարվա մեկնարկին հայաստանյան ֆինանսատնտեսական ոլորտում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները: Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև նախարարության ներսում նախաձեռնվող քայլերին, որոնք ուղղված են լինելու գերատեսչության աշխատանքի արդյունավետությանն ու աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել ընթացիկ տարում հայաստանյան ֆինանսական շուկայում տիրող ընդհանուր իրավիճակին, առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:

Հանդիպմանը նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հնարավորությունների սահմաններում պատրաստակամորեն կաջակցի Ֆինանսների նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին:

← Վերադառնալ