Մամուլի հաղորդագրություններ
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների ընդունելություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել նախագահական նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ:
Շնորհավորելով ներկաներին գալիք տոների կապակցությամբ, նախագահ Խաչատուրյանն իր խոսքում մասնավորապես նշել է.
«Իրականում շատ դժվար տարի էր մեզ համար և ցավոք սրտի այդ դժվարությունները չեն ավարտվում, բայց կարծում եմ, որ անկախ պետություն ունենալու ցանկությունը, ձգտումը մեր մեջ չի պակասել, ինչքան էլ որ դժվարություններ լինեն, ինչքան էլ որ բարդություններ լինեն, մենք չենք հանձնվելու:
Եվ այն պատգամը, որ մեր մեջ ունենք, և այն պատգամը, որ առաջին հերթին ամեն ինչ անելու ենք՝ ամրապնդելու մեր երկիրը, ամեն ինչ անել, որ մեր անկախ երկիրը հզորանա, մենք պատրաստակամ ենք և շարունակելու ենք»: