Մամուլի հաղորդագրություններ
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդի արտահերթ նիստ
Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով հիմնադրամի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման հարցը քննարկելու նպատակով, որը վարել է Հանրապետության նախագահ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նիստի ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և արցախահայության հրատապ կարիքները:
Ընդգծվել է Արցախին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով համահայկական համախմբման անհրաժեշտությունը: Ներկայացվել են Արցախին հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու եղանակները, ձեռնարկվելիք միջոցառումները:
Նիստին տեսակապի միջոցով մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20 անդամ, հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներ: