14
10, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է ԲԴԽ նախագահին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումները կշարունակվեն սկզբունքային ուղեգծով:

Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և առանձնահատուկ ընդգծել, որ Հանրապետության նախագահի կողմից հետևողական ուշադրությունը դատական համակարգում կատարվող բարեփոխումներին շատ պարտավորեցնող է:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգի գործունեությանը և իրականացվող բարեփոխումների ներկայիս փուլին:
 

← Վերադառնալ