14
10, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Falconers կազմակերպության գործադիր տնօրեն Մարտին Սայմոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի Falconers կազմակերպության գործադիր տնօրեն Մարտին Սայմոնին և Marduk Technologies կազմակերպության ներկայացուցիչ Լիթ Ռաունո Լեմբերին: Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ-ի Իլինոյիս համալսարանի և Urbana Champaign կազմակերպության ներկայացուցիչ Նաիրա Հովակիմյանը, ԱԺ պատգամավոր Աննա Կարապետյանը և Արմեն Խարազյանը:

Նախագահ Խաչատուրյանը ողջունելով հյուրերին գոհունակությամբ նշել է, որ կիբերանվտանգության թվային տեխնոլոգիաների ոլորտում հայ-էստոնական համագործակցության մեկնարկը շատ խորհրդանշական է, քանի որ երկու երկրները բազմաթիվ նմանություններ ունեն:

Նախագահն իր խոսքում առանձնահատուկ ընդգծել է կիբերանվտանգության համակարգի զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն է նաև հաշվի առնելով մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն ու Ադրբեջանի կողմից ոչ միայն ռազմական, այլև կիբեր հարձակումները:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախագահին ընդունելության համար և շեշտել, որ տպավորված են Հայաստանի Ճարտարագիտական համալսարան այցից և տեսնում են թվայնացման, անվտանգային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում հայ-էստոնական փոխգործակցության մեծ ներուժ:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և հարակից ոլորտներում:
 

← Վերադառնալ