01
10, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և միության նախագահի տեղակալ Ներսես Կարամանուկյանի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացումների, ներդրումային ծրագրերի, առաջիկայում սպասվելիք բիզնես ռիսկերի խնդիրների շուրջ:

← Վերադառնալ