08
07, 2022

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր կայացել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Արտակ Կրկյաշարյանի երդումը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:

«Շնորհավորում եմ Ձեզ և հուսով եմ, որ դուք իրապես կգործեք դատավորի երդման տեքստին համահունչ՝ հանուն արդարադատության և Հայաստանի Հանրապետության»,- մասնավորապես նշել է նախագահը:
 

← Վերադառնալ