29
06, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Իսրայելի նորանշանակ դեսպանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնը (նստավայրը՝ Երուսաղեմ):

Հանրապետության նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին իր պատասխանատու աշխատանքում:

Դեսպան Յոել Լիոնը նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-իսրայելական համագործակցության ընդլայնման և խորացման համար:

Երկուստեք ընդգծվել է, որ երկու երկրների փոխգործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ է առկա և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգին որակական նոր բովանդակություն հաղորդելու ուղղությամբ։

← Վերադառնալ