23
06, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական և արտաքին քաղաքականության օրակարգերին առնչվող օրակարգային հարցեր։ Նախագահը վերահաստատել է, որ միշտ պատրաստակամ է երկրի կյանքին առնչվող բոլոր խնդիրների շուրջ քաղաքակիրթ խոսակցության և նախագահականի դռները միշտ բաց են։

Կուսակցության պատվիրակները նշել են, որ մշտապես վեր են դասում պետական շահը և պատրաստ են աջակցել երկրում վստահության մթնոլորտի բարելավմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն։

Պատվիրակությունը նախագահ Վահագն Խաչատուրյանին է նվիրել Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ թողարկված հուշադրամ։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ քննարկումները։

 

← Վերադառնալ