08
06, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին:

Հայկակ Արշամյանը ներկայացրել է Գյումրիի «Մուշ-2» թաղամասում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող բնակելի շենքերի և մանկապարտեզի աշխատանքների ընթացքը։ Հիմնադրամի տնօրենը հայտնել է նաև, որ առաջին փուլով Շուռնուխ, Խոզնավար, Արավուս և Դավիթ Բեկ համայնքներում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, վերանորոգվել են Տեղ, Կոռնիձոր, Վաղատուր, Ճակատեն, Դավիթ Բեկ համայնքների դպրոցները:

Անդրադարձ է եղել նաև պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին աջակցության տրամադրման ծրագրերին:

← Վերադառնալ