Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
30
05, 2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում նախագահ Խաչատուրյանին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք։
Օդանավակայանում բարձրացված էին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի դրոշները։ Երկու բարեկամ երկրների դրոշները տեղադրված էին նաև քաղաքի կենտրոնական հատվածներում։