27
05, 2022

Ի պատիվ Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի՝ այսօր երեկոյան Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միլո Ջուկանովիչը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են երկու երկրների բարեկամությանը, միջպետական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարին:

← Վերադառնալ