Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
14
05, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ, հայտնի տնտեսագետ Ալեքսեյ Կուդրինին:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների հեռանկարները: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցությունը, այդ թվում նաև տնտեսական ոլորտում:
Քննարկվել են նաև երկու երկրների տնտեսական բարեփոխումների հարցերը։ Այս առումով նախագահը կարևորել է պարոն Կուդրինի հետաքրքիր մոտեցումներն ու գաղափարները տնտեսական բարեփոխումների հարցում։