13
05, 2022

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության մի խումբ անդամների երդման արարողություն

Նախագահական նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի երդման արարողությունը:

Կառավարության անդամները երդվել են բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է կառավարության անդամներին, մաղթել հաջողություններ և համոզմունք հայտնել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամի կոչումը շատ բարձր կպահեն:

← Վերադառնալ