Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
02
05, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Ալեքսան Կոշքարյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամ Ալեքսան Կոշքարյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՍԴՀԿ վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, ՍԴՀԿ վարչության անդամներ Վարազդատ Եղիազարյանը և Վարդան Վարդանյանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային և անվտանգային խնդիրներին, Արցախի հիմնախնդրին, երկրի ներքաղաքական իրավիճակին: