26
04, 2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բրազիլիայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-բրազիլական երկկողմ հարաբերությունները՝ կարևորելով հայ համայնքի դերը այդ կապերի ամրապնդման գործում:

Դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը նշել է, որ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով:

Հանրապետության նախագահը դեսպանին հաջողություն է մաղթել հետագա գործունեության ընթացքում։

 

← Վերադառնալ