Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
26
04, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր hիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի եվրոպական և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լարս Հենսելին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր hիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի եվրոպական և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լարս Հենսելին, հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին:
Լարս Հենսելը ներկայացրել է Հայաստանում հիմնադրամի գործունեությունը, պետական տարբեր մարմինների հետ իրականացվող նախագծերը, կրթական ծրագրերը:
Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել հիմնադրամի առաքելությունը մեր երկրում:
Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համագործակցության հնարավորությունները: