Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
21
04, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին և ծրագրերին:
Մտքեր են փոխանակվել նաև մի շարք ծրագրերի շրջանակում Հանրապետության նախագահի աշխատակազմի և նախարարության համագործակցության հնարավորությունների շուրջ: