Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
15
04, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն երկուստեք համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կնպաստեն հայ-լիտվական օրակարգի ընդլայնմանն ու հետագա խորացմանը:
Զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի ոլորտներում: