Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
14
04, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարային
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-արգենտինյան երկկողմ բազմաբնույթ հարաբերություններն առավելագույնս խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, սպորտի բնագավառներում, ինչպես նաև բազմակողմ հարթակներում։
Ընդգծվել է, որ Արգենտինայի մեծաթիվ և ազդեցիկ հայ համայնքն իր գործունեությամբ նպաստում է երկու երկրների ու ժողովուրդների մերձեցմանը և միջպետական հարաբերությունների զարգացմանը։