Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
23
03, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանին:
Մխիթար Հայրապետյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին է ներկայացրել հիմնադրամի ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կրթության, գիտության և նոր տեխնոլոգիաների ոլորտներում հիմնադրամի ծավալած գործունեությանը:
Երկուստեք կարևորվել է հիմնադրամի ծրագրերում Սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավումը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հիմնադրամի ծրագրերին՝ կարևորելով որակյալ կրթական ծրագրերի իրականացումը: