18
01, 2022

Նախագահ Արմեն Սարգսյանն ու Աբու Դաբիի թագաժառանգ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են երկկողմ համագործակցության խթանմանը վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

Հայաստանի նախագահը և Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են հայ-էմիրաթական բարեկամական հարաբերություններին և շարունակական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նրանք անդրադարձել են երկու երկրների միջև ներդրումներին և տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը, նախագահ Սարգսյանի՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցերի։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրների շուրջ։

← Վերադառնալ