13
01, 2022

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին: Նախագահ Սարգսյանն իր անհանգստությունն է հայտնել վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքների և ադրբեջանական շարունակվող ռազմատենչ հռետորաբանության կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահն անդրադարձել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերին և կարևորել ավելի ակտիվ և արդյունավետ գործունեությունն այդ ասպարեզում:

 

← Վերադառնալ