30
12, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորել է Ռուսաստանի վարչապետ Միշուստինը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Անցնող տարին նշանավորվում է հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմամբ՝ հիմնված բարեկամության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային սկզբունքների վրա։ Բարեհաջող զարգանում է առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությունը: Նշանակալի արդյունքներ են ձեռք բերվել համատեղ խոշոր ծրագրերի առաջմղման գործում:

Հուսով եմ, որ 2022թ-ին նոր ազդակ կհաղորդենք երկկողմ գործակցությանը և նախադրյալներ կստեղծենք նոր փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման համար»,- մասնավորապես ասվում է ՌԴ վարչապետի ուղերձում: 

← Վերադառնալ