16
12, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանարապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Իմանբաևին՝ Ղազախստանի պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ և իր բարեմաղթանքները հղել Ղազախստանի բարեկամ ժողովրդին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: 

← Վերադառնալ