28
10, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Չեխիայի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին երկրի ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ:

«Հայաստանը կարևորում է Չեխիայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումն ինչպես երկկողմ և բազմակողմ հարթակներում, այնպես էլ Եվրամիության շրջանակներում:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով նոր լիցք կհաղորդենք մեր երկրների գործակցությանը՝ ձեռքբերումներ արձանագրելով տարբեր ոլորտներում»,- մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում։ 

← Վերադառնալ