Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
16
10, 2021
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նանա Դալլաքյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի երդման արարողությունը։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրանք կարդարացնեն իրենց նկատմամբ վստահությունն ու բարձր պատասխանատվությամբ կկատարեն իրենց պարտականությունները: