06
10, 2021

Քուիրինալե պալատի վրա բարձրացվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը. տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը

Այսօր մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պետական այցն Իտալիայի Հանրապետություն:

Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Իտալիայի պետական օրհներգերը: Քուիրինալե պալատի վրա բարձրացվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։ Հայաստանի և Իտալիայի նախագահները կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց:

Նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջիո Մատարելլան կրել են երկու երկրների բարձրագույն պետական պարգևների՝ Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանի և Իտալիայի Հանրապետության Մեծ խաչի ասպետ ժապավենակիր շքանշանի շերտաձողիկները: Այդ պարգևներին նրանք արժանացել էին 2018թ. երկու երկրների միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: 

← Վերադառնալ