27
09, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը Թուրքմենստանի ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության 30-ամյակի առթիվ:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվում է.

«Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ Թուրքմենստանը շարունակելու է առաջընթացի և բարգավաճման իր ուղին:

Հայաստանի և Թուրքմենստանի ժողովուրդների դարավոր կապերը և բարեկամության ջերմ ավանդույթները հաստատուն հիմք են մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և առկա ներուժի լիարժեք իրացման համար:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը»: 

← Վերադառնալ