Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին:
Ուղերձում ասվում է.
«Անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ:
Հուսով եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների՝ համատեղ և օրըստօրե աճող ջանքերի շնորհիվ երկկողմ և միջազգային մակարդակներում առկա բարեկամական հարաբերությունները կընդլայնվեն՝ երկու ժողովուրդների փոխադարձ շահերը բոլոր ոլորտներում ապահովելու նպատակով և երկու երկրների ժողովուրդների բարօրությունը և ազգային շահերը ապահովելու հետ մեկտեղ պատճառ կհանդիսանան տարածաշրջանում կայուն անվտանգության և խաղաղության ամրապնդման համար»: