21
09, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից 30 տարի անց Բուլղարիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև առկա են սերտ բարեկամության և համագործակցության հարաբերություններ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների միջև դարավոր պատմական, մշակութային և հոգևոր կապերի վրա: Ցանկանում եմ Ձեզ հետ կիսել իմ համոզմունքն առ այն, որ մեր երկրների միջև արդյունավետ հարաբերությունների հետագա խորացման փայլուն հեռանկարներ կան և ցանկանում եմ Ձեզ վստահեցնել, որ ի դեմս Բուլղարիայի Հանրապետության ունեք հուսալի բարեկամ և գործընկեր»: 

← Վերադառնալ