20
09, 2021

Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։

Ուղերձում ասվում է.

«Թուրքմենստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից պատիվ ունեմ Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Ձեր երկրի բարեկամ ժողովրդին հղելու իմ անկեղծ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Անկախության 30-ամյակի առթիվ:

Թուրքմենստանի և Հայաստանի Հանրապետության միջև ավանդական բարեկամական հարաբերությունները հիմնված են հավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա:

Ընդգծելով մեր երկրների համագործակցության ամրապնդմանը միտված Ձեր ջանքերը՝ համոզմունք ենք հայտնում, որ դրանք կշարունակեն զարգանալ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ուղղություններով՝ ի շահ մեր ժողովուրդների:

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:
 

← Վերադառնալ