Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
28
08, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Հեռագրում մասնավորապես ասված է.
«Ընդունեք իմ խորին ցավակցությունը Ժամբիլի մարզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը հանգեցրել է զինծառայողների և փրկարարների մահվան: Անկասկած, նրանց սխրանքը հերոսության և զինվորականի ծառայողական պարտականությանը հավատարմության արժանի օրինակ է»:
Նախագահ Սարգսյանն իր ցավակցության ու կարեկցանքի խոսքերն է փոխանցել զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում, իսկ Ղազախստանի եղբայրական ժողովրդին՝ տոկունություն և ոգու ամրություն: