Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
09
08, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սինգապուրի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության նախագահ տիկին Հալիմա Յակոբին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
«Անկախության ձեռքբերումից ի վեր Սինգապուրն օրինակ է ծառայել տարածաշրջանի և աշխարհի համար՝ ներդնելով տնտեսական աճի կայուն և արդյունավետ մոդել, աջակցելով ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը։
Մեծապես արժևորում եմ Հայաստանի և Սինգապուրի՝ պատմական կապերի և փոխադարձ համակրանքի վրա հիմնված հարաբերությունները և վստահ եմ, որ սերտ համագործակցությանը կնպաստի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտների զարգացումը»,-մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: