Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
09
08, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահ Գիլերմո Լասսոյին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Էկվադորի Հանրապետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահ Գիլերմո Լասսոյին:
«Համոզված եմ, որ Հայաստանի և Էկվադորի ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները կարող են հիմք հանդիսանալ մեր երկրների միջպետական համագործակցության ներուժի բացահայտման համար»,- նշված է նախագահի ուղերձում: