Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
23
06, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:
Նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը՝ նախագահին մաղթելով քաջառողջություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
Իրենց շնորհավորանքն ու բարեմաղթանքն են հղել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադիմիր Նորովը: