Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
19
06, 2021
Ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա. նախագահը հեռախոսազրույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ:
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա: Նախագահը կարևոր է համարել, որ հատկապես այս օրերին զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնելիս լինեն ավելի աչալուրջ: