Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել կրթության և գիտության ոլորտների զարգացման հեռանկարներին: Բերտրան Վենարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից ինչպես կրթական, այնպես էլ գիտահետազոտական ուղղություններով իրականացվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Մասնավորապես նշվել է, որ համալսարանն ապագայում նախատեսում է ընդլայնել հատկապես տեխնոլոգիական կրթությանն ուղղված ծրագրերը:
Նախագահ Սարգսյանն ու Բերտրան Վենարն ընդգծել են ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական ծրագրերի իրականացման կարևորությունը, մտքեր են փոխանակել նաև Հայաստանում գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունների շուրջ: