09
05, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցել Խորհրդային Միության հերոսներ Հովհաննես Իսակովի և Համազասպ Բաբաջանյանի հիշատակին

Մոսկվայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, այցելել է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատուն,​ որտեղ գտնվում են Խորհրդային Միության հերոսներ, ծովակալ Հովհաննես Իսակովի և զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի շիրիմները:

Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել հայ նշանավոր ռազմական գործիչների գերեզմաններին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

← Վերադառնալ