26
04, 2021

Դատական համակարգի և՛ հեղինակությունը, և՛ համակարգի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի ձևավորումը ձեր ձեռքերում է. դատավորի երդման արարողություն նախագահական նստավայրում

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարեկ Գաբրիելյանի երդման արարողությունը։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել մասնագիտական գործունեության մեջ: «Մաղթում եմ, որ Ձեր պարտականությունները կատարեք ամենաբարձր մակարդակով,- մասնավորապես ասել է նախագահը: -Այսօր դատական համակարգի և՛ հեղինակությունը, և՛ համակարգի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի ձևավորումը Ձեր և Ձեր գործընկերների ձեռքերում է»:

← Վերադառնալ