Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
24
04, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին:
Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։