Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
16
04, 2021
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքը որոշ լրատվամիջոցներում տեղ գտած ապատեղեկատվությանը
Ի պատասխան որոշ ԶԼՄ-ների տարածած ակնհայտ սուտ և կեղծ տեղեկատվության՝ հարկ ենք համարում հայտնել, որ Հանրապետության նախագահը Վրաստանում է գտնվում պաշտոնական այցով, և նախագահի հյուրանոցային ծախսերը, ինչպես սովորաբար ընդունված է պաշտոնական այցերի դեպքում, հոգում է հրավիրող կողմը:
Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ միտումնավոր կերպով բացարձակապես կեղծ տեղեկություններ տարածելուց և հասարակությանը թյուրիմացության մեջ գցելուց: