08
04, 2021

Նախագահ Սարգսյանն ընդունել է մի շարք բուհերի ռեկտորների և պատասխանատուների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է մի շարք բուհերի ռեկտորների և պատասխանատու պաշտոնյաների հետ:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի վարչական հարցերով փոխնախագահ Աշոտ Ղազարյանը, Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը, «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը, Հայ-ռուսական համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթին: Մասնակիցներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են ներկայացրել փաթեթի վերաբերյալ:

 

← Վերադառնալ