Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
06
04, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մի խումբ իրավաբանների և փաստաբանների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մի խումբ իրավաբանների՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին, փաստաբաններ Ալեքսանդր Խաչատուրյանին, Արմեն Տեր-Տաճատյանին ու Թաթուլ Խուդատյանին: Հանդիպմանը մասնակցել են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ինչպես նաև իրավաբաններ Նախագահի աշխատակազմից:
Մտքեր են փոխանակվել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի շուրջ:
Հանդիպման մասնակիցներն իրենց տեսակետներն ու կարծիքներն են հայտնել օրենսդրական փաթեթի վերաբերյալ: