Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
06
04, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է պրոֆեսոր Արթուր Ղամբարյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանին:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:
Արթուր Ղամբարյանն իր տեսակետներն է ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ: