25
03, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսլանդիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աուրնի Տոր Սիգուրդսոնը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և իր գործունեության մեջ հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին:

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հնարավորություններին՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա: Այս համատեքստում մասնավորապես առանձնացվել են բարձր և նորագույն տեխնոլոգիաների, էներգետիկայի, ֆինանսաբանկային և մի շարք այլ ոլորտներ:

Դեսպան Սիգուրդսոնը վստահեցրել է, որ պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել երկու բարեկամ երկրների կապերի հետագա զարգացման ուղղությամբ:

← Վերադառնալ