25
03, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների հետ:

Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, ներքին և արտաքին մարտահրավերները, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները:

Խորհրդի անդամները նշել են, որ համակարծիք են պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ Հանրապետության նախագահի մոտեցումներին և նախագահական ինստիտուտը դիտարկում են որպես կայունացնող գործոն:

Ներկայացնելով իրենց տեսակետներն ու դիրքորոշումը՝ նրանք նշել են, որ իրավիճակի հանգուցալուծումը տեսնում են երկու փուլով՝ նախ, երկրում հաշտության մթնոլորտի ստեղծում և ժամանակավոր կառավարություն ձևավորում, որը պետք է կատարի կենսականորեն անհրաժեշտ անցումային քայլեր, հետո միայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

← Վերադառնալ