24
03, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, այն հաղթահարելու ուղիներին, և, որպես հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Ներկայացնելով իրենց դիրքորոշումն ու մոտեցումներն՝ Լիլիթ Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը կարևորում է ընտրական օրենսդրության կատարելագործումը և, մասնավորապես, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ համամասնական ընտրակարգով անցկացումը:

← Վերադառնալ