Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
08
03, 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Կանանց տոնի առթիվ
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում Կանանց տոնի առթիվ:
Մեր պատմության ընթացքը ցույց է տվել, թե ինչքա՛ ն ուժեղ է հայ կինը՝ մեր վերածննդի խորհրդանիշը:
Պատահական չէ, որ մեր արժեհամակարգում կնոջ հանդեպ վերաբերմունքը սիրո, հարգանքի ու մեծարանքի վրա հիմնված խոր արմատներ ունի: Իսկ ամենից առաջ կինն ընտանիքի և օջախի ջերմությունն ու ամրությունն է, ոգևորության ու ներշնչանքի աղբյուր:
Պետության և մեր ընտանիքների համար այս ծանր օրերին ամուր եղեք և շարունակեք ամրացնել երկրի ու ազգի ապագայի հիմքերը:
Դուք ազգապահպան առաքելություն ունեք, որը նվիրումով եք իրականացնում բոլոր ժամանակներում եւ բոլոր իրավիճակներում:
Առողջություն, խաղաղություն և ամենայն բարիք բոլորիդ, ձեր ընտանիքներին և օջախներին: