Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
23
02, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ճապոնիայի կայսերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսերը:
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները կշարունակեն խորանալ և ընդլայնվել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիայի կայսերը և կայսերական ընտանիքին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: